Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել։
Այս մասին լուրը ArmSport-ի հետ զրույցում հաստատել է Հայաստան գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
Քանի որ գեղասահքի Աշխարհի առաջնությունը Ստոկհոլմում մեկնարկում է հաջորդ շաբաթ, Գալուստյանը ստիպված կլինի բաց թողնել այն։
Ստեփանյանը հույս է հայտնել, որ մեր գեղասահորդուհուն կհաջողվի վերականգնվել մինչև սեպտեմբեր՝ Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին ընդառաջ։