Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին:
Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:
Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։