Մարզեր
13:49 11/05/2020

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։
Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»,-ասվում է գրառման մեջ։

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։Բոլոր նոր…

Geplaatst door Գնել Սանոսյան/Gnel Sanosyan op Maandag 11 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ