Գյումրու ավագանու նոյեմբերի 18-ին արտահերթ նիստի ընթացքում «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ-ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։
Ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին եւ 39-ամյա Դավիթ Առուշանյանին։