fbpx
Էկո

30 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 40,3 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի իր էջում ներկայացրել է հերթական հաշվետվությունը։

Այն վերաբերվում է մարմնի կողմից 2021 թվականի հունիսի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ