fbpx
Խորհրդարան

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Ջանջուղազյանի թեկնածությունը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Թեկնածության հարցը քննարկվում է։

Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին:

«Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ