Հայտնի է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ կինը

Հրապարակող՝

242247f5-49b3-4ac2-ae7b-67c477e8553d

Ամենադիտվածներ

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ կին է ճանաչվել L`Oreal կոսմետիկական կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը։ Նրա ընտանիքին է պատկանում կոսմետիկական հսկայի բաժնետոմսերի 33 տոկոսը։

Կնոջ կարողությունը գնահատվում է 49․3 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ցուցակի 15-րդ հորիզոնականում հայտնվել։ Նա L`Oreal-ի կառավարման խորհրդի անդամ է 1997 թվականից։ Անցած տարում Բետանկուր-Մայերսի կարողությունն աճել է 17 տոկոսով՝ շնորհիվ ընկերության բաժնետոմսերի թանկացման։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ամենահարուստ կին է ճանաչվել Էլիս Ուոլթոնը՝ Walmart հիպերմարկետների ցանցի հիմնադրի դուստրը։

Ամենաթարմ