Կրթություն

Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։
Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել համավարակի դեմ պայքարին այն իրավիճակում, երբ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ պատերազմից վիրավոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց բժշկական օգնությունը տեղ հասցնելու, կյանքեր փրկելու համար։
Կրթական համայնքը մեծ ուժ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ ենք։ Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր աշակերտներին, նրանց ծնողներին հորդորել պահպանել կանոնները, սրտացավությամբ հետևել, որ դրանք պահպանվեն ձեր շրջապատում, թեթևացնել ընդհանուր հոգսը։
Անենք մեր բաժին գործը, օգնենք պետությանը»։

https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3560523307342154

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ