Հնդկաստանի հյուսիսում հորդառատ տեղումներն ու դրանց հետևանքով հեղեղված Գանգես ու Յամունա գետերը լուրջ վնասներ են հասցրել 21 օկրուգներում։
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ գետերի բարձրացման հետևանքով ջրի տակ են մնացել 357 գյուղեր։
Ըստ աղբյուրի՝ իշխանությունները տուժած շրջանների բնակիչներին տարհանում է անվտանգ տարածքներ։