112 տարեկան հասակում Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով մահացածի ընտանիքին։
Նա մահացել է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրվարի 12-ին տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել որպես Երկրագնդի ամենատարեց մարդ:
Վատանաբեն ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում և 20 տարեկանում տեղափոխվել է Տայվան, որտեղ 18 տարի է ապրել, նախքան Ճապոնիա վերադառնալը: Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարվում էր Մասաձո Նոնական՝ Հոկայդո կղզուց, որը մահացել է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 2015 թվականին առաջին անգամ գերազանցել է 10 միլիոնը: