Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնային» առաջարկվել է Էդին Ջեկոյի ու Էդինսոն Կավանիի ծառայությունները։
Ակումբը հարձակման գծում նոր ֆուտբոլիստի են փնտրում, որը կարողանա փոխարինել Լուիս Սուարեսին, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է ձեռք բերել Ջեկոյին ու Կավանիին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ որոշման պատճառը կազմը երիտասարդացնելու՝ կատալոնական ակումբի որդեգրած քաղաքականությունն է։