Երկարատեւ ընդմիջումից հետո Քայլի Ջենները վերադարձել է Ինստագրամ սոցիալական ցանց։ Աստղն իր հետեւորդներին շնորհավորել է Նոր տարվա առիթով և նոր լուսանկար հրապարակել։ Ի դեպ, շատերը նույնիսկ ենթադրում են, որ Քայլին արդեն լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային, սական առայժմ այդ ենթադրությունները հաստատող ծանրակշիռ ապացույցներ չկան։
«Ես այս տարի երկար մտածել եմ ուրախությունների և տխրությունների մասին, որոնց մեզ բերել է 2021թ․-ը։ Ես երբեք չեմ մոռանա հոգու այս ցավը։ Ես աղոթում եմ, որ նոր տարին լի լինի սիրով ու երջանկությամբ»,- գրել է Քայլի Ջենները։