fbpx
Հասարակություն

Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ․ Արտակ Հովհաննիսյան

Զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք:

Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը:

Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և hաղթելու ենք»:

https://www.facebook.com/artak.hovhannisyan.79/posts/3431382720281704?__cft__%5B0%5D=AZWwDGzo2GNbyqb8QO9MC93i8EIXyYkAEWIVyJVMm7Hpn-4Hb9tTQ_gu1RaJ_VSkliZptZkJMMDDjkIkBKx-4PLngxBkX23m6uarwrOrpC27R-2yd6LDgAqNXictMZV_QzI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ