Պաշտոնական․ Կովաչը հեռացված է Բավարիայից

Ամենադիտվածներ

«Բավարիայի» ղեկը ստանձնած մարզիչ Նիկո Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից․ վերջինիս հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է մյունխենյան ակումբը։

Հիշեցնենք, որ շաբաթ կայացած «Այնտրախտ» – «Բավարիա» հանդիպումն ավարտվել էր տան տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Պարտությունը մի կողմ, «Բավարիայի» գործերն այնքան էլ լավ չեն ընթանում Բունդեսլիգայում։ Ակումբը 10 տուրերից հետո վաստակել է ընդամենը 18 միավոր և մրցաշարային աղյուսակում միայն 4-րդն է։

Ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է Մասիմիլիանո Ալեգրիով։

Ամենաթարմ