Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս է հրավիրել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում:
Sputnik Armenia-ից տեղեկանում ենք, որ ասուլիսը լինելու է «Ինչո՞ւ է հրաժարական տալիս Լևոն Ջուլֆալակյանը» թեմայով:
Ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզչի հրաժարականը կապված է հավաքականի մի քանի տիտղոսակիր ըմբիշների հետ ունեցած տարաձայնությունների հետ: