fbpx
Աշխարհ

Հույս ենք հայտնում՝ Լիբիայում հակամարտող կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել և նշել, որ շարունակում են հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած են, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։

«Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման», ասել է Աննա Նաղդալյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ