Լիբիան կարող է դառնալ «երկրորդ Սիրիա»․ Գերմանիան ահազանգում է

Ամենադիտվածներ

Բեռլինը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցի մասին

ԵՄ առաջնորդները հանդիպում են ունեցել Լիբիայի կառավարության ղեկավարի հետ։ Հանդիպման ժամանակ Գերմանիան նախազգուշացրել է, որ Լիբիան կարող է վերածվել «երկրորդ Սիրիայի»։ Այս մասին հաղորդում է AFP-ը։

Լիբիայի վարչապետ Ֆայեզ Ալ Սարաջը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հետ, որի խոսքով՝ է Լիբիան բախվել է «ջրբաժանին»։

Նա նաևհանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Չարլզ Միշելի և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ, որը լրագրողներին ասել է, թե իրենք չեն ուզում թույլ տալ, որ Լիբիան երկրորդ Սիրիա դառնա։

Մաասը, որ նախօրեին իր ֆրանսիացի, բրիտանացի և իտալացի գործընկերների հետ մասնակցել էր Լիբիայի հարցով բանակցություններին, ասել է, որ Սարաջը լիովին համաձայն է Բեռլինյան գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ Բեռլինում հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին։

Ամենաթարմ