«Մանչեսթեր Սիթին» բարձր է գնահատում Բերնարդո Սիլվայի տրանսֆերային արժեքը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «քաղաքայինները» մտադիր չեն կրճատել ամառվա սկզբին մոտ 100 միլիոն եվրո սահմանած իրենց պահանջները։
Պորտուգալացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Սակայն այս պահին «Սիթին» ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել իսպանական ակումբից, ոչ էլ հարցումներ խաղացողի շրջապատից։
Այնուամենայնիվ, ակումբում ակնկալում են, որ ինչ-որ պահի իրենց կդիմեն առաջարկով։ «Սիթին» տեղյակ է ակումբը փոխելու Բերնարդոյի ցանկության մասին և պատրաստ է լսել ողջամիտ գնով առաջարկներ: