ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասել է, որ մեկնարկվում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանի դաշտային աշխատանքները:
Վարչապետի խոսքով՝ նՆախատեսվում է շուրջ 43 կմ երկարությամբ Երասխի և Մեղրիի հատվածներում նախագծի տեխնիկական առաջադրանքից առաջ որոշակի նախապատրաստական աշխատանք իրականացնել: