ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի շրջապատի մոտ սկսում է հարցեր առաջանալ՝ կապված թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի հետ։
Փարիզյան ակումբին ու Մեսսիին քննադատում են Ֆրանսիայի առաջնությունում ոչ տպավորիչ խաղի և միավորներ կորցնելու համար: Արգենտինացի հարձակվողի մտերիմները դա կապում են Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ով դեռ հստակ չի սահմանել ֆուտբոլիստի գործառույթները խաղադաշտում և օգտագործում է նրան տարբեր դերերում:
Լիոնելի շրջապատը կասկածում է Պոչետինոյին ու նրա մարտավարությանը, հաղորդում է L’Équipe-ը։ Մասնավորապես նշվում է, որ մարզիչն ընտրում է չափազանց բարդ խաղային պլան։
Մեսսին «Պարի Սեն Ժերմենի» կազմում Լիգա 1-ի 9 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:1 է ավարտել հանդիպումը «Լանսի» հետ: