fbpx
Սպորտ

Ռոմայում Մոուրինյոյի տրանսֆերային նպատակները հայտնի են

Իտալական «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ակումբը կգլխավոր հաջորդ մրցաշրջանից, արդեն որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր հիմնական թիրախները։

Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։

Նշվում է, որ Մոուրինյոն ձգտելու է ամրապնդել 3 դիրքեր՝ ձեռք բերելով նոր դարպասապահ, կենտրոնական պաշտպան ու հարձակվող։

Ըստ աղբյուրի՝ Մոուրինյոյի տեսադաշտում է գտնվում «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։

Հիշեցնենք, որ ժամանակին՝ «Մանչեսթեր Յունայթեդում», Հենրիխ Մխիթարյանն ու Մոուրինյոն աշխատել են միասին, բայց, ըստ Մխիթարյանի, պորտուգալացի մասնագետի հետ ունեցած կոնֆլիկտն է հենց պատճառ հանդիսացել, որ նա հեռանա անգլիական ակումբից։ «Ռոմայի» պարագայում նրանք դեռ չեն հանդիպել, բայց մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայ կիսապաշտպանը հեռանալ հռոմեական ակումբի՝ ազատ գործակալի կարգավիճակով, եթե մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը։ Մինչ այժմ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանով հետաքրքրված է «Յուվենտուսը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ