Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է նախորդ տարի Կարիմ Բենզեմային «Ոսկե գնդակը» շնորհելու մասին:
Ֆրանսիացի հարձակվողը արժանացել է 2022 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Սա Բենզեմայի կարիերայում առաջին «Ոսկե գնդակն» է։
«Բենզեման իսկապես արժանի էր «Ոսկե գնդակին» իր անցկացրած հիանալի մրցաշրջանի և իր ողջ կարիերայի համար: Նա հիանալի խաղացող է: Այս մրցանակը կարևոր է նրա և ֆուտբոլի համար»,- ասել է Մեսսին Chaîne L’Équipe-ի՝ Ballon d’or 2022: la course vers l’éternité վավերագրական ֆիլմում։
2023 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։