Իրանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել պաշտոնից

Ամենադիտվածներ

karich goal

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ