Netflix-ը հայտնել է, որ ընկերությունը հրաժարվել է իր հավելվածով ցուցադրել ռուսական 20 հեռուստաալիք, որը պարտավոր էր անել այս ամսվանից:
Չի նշվել, թե որքա՞ն ժամանակ այդ ալիքները չեն ցուցադրվի, քննարկում եղե՞լ է ռուսական կողմի ներկայացուցիչների հետ, կամ դա ինչպե՞ս կազդի ընկերության ծառայությունների վրա:
Ռուսական 20 հեռուստաալիքներից են ՌԴ-ի «Առաջին ալիքը», Ռուսական ուղղափառ եկեղեցու հեռուստաալիքը, «Սպաս», «Մոսկվայի ժամանակն» ու «Պոլիտիքոն»:
Այս ամենից բացի՝ ՌԴ քաղաքացիներն այսուհետ չեն կարող իրենց բանկային քարտերով բաժանորդագրվել Netflix-ին: