Հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյան այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին:
Մամուլի ծառայությունը փոխանցում է. «Վարչապետը ցավակցություն է հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին»:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, որը հաստատել էին նրա որդին և կինը:
Վարչապետը տաս օր անց ցավակցական խոսք հղեց ընտանիքին:
Ըստ Սիրադեղյանի կնոջ, Ռուզաննա Տոնոյանի կառավարությունը օժանդակում է իրենց, որպեսզի դին Հայաստան տեղափոխեն:
Նաև կառավարությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Վանո Սիրադեղյանի հյուղարկավորության համար: