fbpx
Արցախ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անհերքելիորեն առ ոչինչ է, և Հայաստանը պետք է այդ մասին հստակ հայտարարի. Բացում

Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո, ինչը ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայով համարվում է ցեղասպանություն, Հայաստանի նկատմամբ ռուսական և ադրբեջնական ագրեսիվ հռետորաբանության պայմաններում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կետերից բխող որևէ պարտավորություն այլևս չի կարող գոյություն ունենալ, քանի որ այս պահին չկա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության հիմքը, այն է՝ Արցախն իր հայկական բնակչությամբ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի առկայության պայմաններում և ներկայությամբ, Արցախի նկատմամբ ռազմական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անհերքելիորեն առ ոչինչ է, և Հայաստանը պետք է այդ մասին հստակ հայտարարի՝ կանխելով թե տարակերպ մեկնաբանությունները Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որոնք խախտում են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության անքակտելի սկզբունքները, թե հնարավորություն ստեղծելով այլ գործոններ և գործիքներ ներգրավել Արցախի դեօկուպացիայի համար:

Բացառապես վճռական քայլերով Հայաստանը խաղաղություն ապահովելու նպատակով կկարողանա դառնալ ուժային բալանսի պահպանման կողմ:

#ԱՐՑԱԽ #ԱնկախԱրցախ

Բացում նախաձեռնություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ