Հասարակություն
19:00 24/07/2021

Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ժամը 11։07-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի, մարտական, ձեռքի նռնակ է (կոռոզիայի ենթարկված):

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ