Գովազդ

Պելեն աջակցել է Մբապեին

Ամենադիտվածներ

Պելեն աջակցել է Մբապեին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեին, ով երեկվա վրիպումից հետո, հավանաբար, գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։

Հիշեցնենք, որ EURO-2020-ի փլեյ օֆֆի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում Ֆրանսիան ու Շվեյցարիան հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ 5-4 հաշվի ժամանակ գնդակին մոտեցավ Մբապեն, ով պետք է հաջող իրացնել 11-մետրանոցը, որ հավասարվեր հաշիվը։ Սակայն նա վրիպեց ու Ֆրանսիան դուրս մնաց EURO-ից։ Նշենք, որ Մբապեն միակն է, ով չիրացրեց 11-մետրանոցը։

«Գլուխդ բարձր պահիր, Կիլիան: Վաղը նոր ուղևորության առաջին օրն է», –  գրել է Պելեն Twitter-ում։

Նշենք նաև, որ Մբապեն այդպես էլ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ EURO-2020-ում։

Ամենաթարմ