Քաղաքականություն

Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։

Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA-ն։

Նա ևս մեկ հաստատել է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում նախապատրաստվում է, բայց նաև ընդգծել է, որ հանդիպման անցկացման ժամկետների վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։

Պեսկովի խոսքով՝ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ