Այսօր «Իմ քայլը» խմբակցության ճեպազրույցի ընթացքում պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խոսեց արտահերթ ընտրությունների մասին։
Նա ասաց, որ անհրաժեշտ է հուշագրի ստորագրում, որով կարձանագրվի, որ առնվազն խորհրդարանական ուժերի համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման ձևաչափը։
Հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը Գրիգորյանը պատճառաբանեց այսպես․ «Եթե դուք առաջադրում եք վարչապետի թեկնածու, նշանակում է՝ չեք տեսնում խնդրի լուծումն արտահերթ ընտրությունների միջոցով: Դուք համարում եք, որ խորհրդարանը պետք է ընտրի այլ վարչապետ»։