ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 5-ին N զորամասի զորավարժադաշտում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ։
- Զորամիավորման ճամբարային ավանում անցկացվել է շարային ստուգատես․ ՊՆ
- Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ․ ՊՆ
«Ըստ զորավարժության մտահղացման, հրետանային ստորաբաժանումները հայտնաբերել և դիպուկ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակակետերը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին գրոհել, ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցնել նպաստավոր դիրքեր։ Ստուգվել են առաջադրված խնդիրները ճշգրիտ կատարելու ունակություններն ու ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։