Պոմպեոն հարցաքննության է կանչվել

Ամենադիտվածներ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հարցաքննության է կանչել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հարցաքննության է կանչվել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։

Հարցաքննությունը կկայանա հոկտեմբերի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ Կոնգրեսը երկշաբաթյա ընդմիջման կլինի։

Կոնգրեսում նաև հայտարարել են, որ նախատեսված են պետքարտուղարության 5 պաշտոնատար անձանց պաշտոնանկություններ, որոնք հիշատակվում են՝ հետաքննության հետ կապված։

Ամենաթարմ