Իտալական «Ռոման» շարունակում է փոխարինող գտնել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` դիտարկելով 2 տարբերակ: Այս մասին հայտնել է Goal-ը։
Իտալական ակումբի տրանսֆերային թիրախում են հայտնվել «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն և նիդեռլանդական ՊՍՎ-ի գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն:
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին ավելի նպատակահարմար է իրականացնել Իսկոյի տրանսֆերը, քանի որ իսպանացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: Գյոտցեի՝ ՊՍՎ-ի հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

