Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեսանելի ապագայում Վլադիմիր Պուտինը կպատմի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին:
«Մենք իրավունք ունենք ակնկալել, որ առաջիկայում նախագահն ինքը կպատմի իր ընդունած որոշման մասին: Ինքն ասել է, որ անպայման կպատվաստվի: Նա ասել է, որ այդ որոշումն է կայացրել և այժմ սպասում է ֆորմալ ընթացակարգերի ավարտին»,-պատմել է Պեսկովը:
Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսիա 1»-ից:

