fbpx
Աշխարհ

Պուտինը Կրեմլի Զինասրահում հանդիպել է նաև ՀՀ վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Զինասրահում հանդիպել է Մոսկվա ժամանած բոլոր օտարերկրյա առաջնորդների հետ, որոնք մասնակցել են Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին։

Նախագահն անձամբ է ձեռքսեղմումով ողջունել յուրաքանչյուր բարձրաստիճան հյուրի։

Կրեմլ են ժամանել ԱՊՀ երկրների գրեթե բոլոր ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ Պուտինի բաճկոնի գրպանիկը զարդարվել է Սուրբ Գեորգիի ժապավենով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ