fbpx
Սպորտ

Քո բացակայությունը կզգացվի, հայր. Խաբիբ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը լուսանկար է հրապարակել Instagram-ում և գրառում է կատարել:

Խաբիբը այս հրապարակումը հոր մահվանից հետո առաջին է:

«Քո բացակայությունը կզգացվի, հայր: Դու ինձ համար եղել ես թե հայր, թե եղբայր, և թե մարզիչ: Դու ինձ սովորեցրել ես գործնականում ամեն ինչ: Հուսով եմ, որ գոհ ես եղել ինձանից»,- գրել է Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

https://www.instagram.com/p/CC9ZNgTsUhX/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ