fbpx
Աշխարհ

ՌԴ իշխանությունները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ ՌԴ իշխանությունները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին և շարունակում են շփումները Երևանի և Բաքվի հետ:

Նա նաև անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու մասին:

«Դուք գիտեք, որ ռուսական կողմի ներկայացուցիչները ջանքեր են ներդրել, որ հրադադարի ռեժիմը վերականգնվի: Ռուսաստանը շարունակում է շփումները՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ