RIA Novosti լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի ներարկման սխեման թույլ է տալիս ձևավորել երկարաժամկետ իմունիտետ՝ մինչև երկու տարի:
Մինչ այս հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը: