fbpx
Աշխարհ

Ռուս-ուկրաինական բախում․ իրադարձությունների հաջորդականությունը՝ սկսած գիշերվանից

Այս գիշեր հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում հայտարարել է արտակարգ դրություն՝ մի շարք սահմանափակուներով։

Առավոտյան արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հանդես եկավ, որում հայտարարեց, որ հատուկ օպերացիա է իրականացնում Դոնբասում։ Նա նաև նշեց, որ իրենց նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումն է:

Հետո արդեն հայտնի դարձավ, որ Ուկրաինայի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել։ Այնուհետև՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ Ռուսաստանը լայնամաշտաբ ներխուժում է սկսել, իսկ Զելենսկին ռազմական դրություն հայտարարելու մասին հայտնեց, նշելով, որ յուրաքանչյուրից հանգստություն է պահանջվում ու իրենք ամեն ինչ կհաղթահարեն։ Զելենսկին ասաց նաև, որ զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ով խոստացել է ամերիկյան ու միջազգային աջակցություն։

Այս ընթացքում մի շարք երկրներ հայտարարեցին, որ դատապարտում են Ռուսաստանի կողմից Դոնբասում իրականացվող գործողությունն ու Ուկրաինա ներխուժումը։

Մինչ այս պահը Ուկրաինայից հայտարարել են նաև Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական որոշ ենթակառուցվածների, այդ թվում՝ Կիևում ու Խարկովում։

Ուկրաինայի ԶՈւ-ն էլ հայտարարել է, որ ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ է խոցել։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմից հայտարարել են, թե Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, իսկ ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները շարքից դուրս են բերվել, ինչպես նաև նշվում է, թե ուկրաինացի սահմանապահները դիմադրություն ցույց չեն տալիս։ Ուկրաինայի ու Ռուսաստանի տարածած այս հայտարարությունների մեջ հակասություն կա։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունը Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի է հայտարարել։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ զինված բախումը կողմերի միջև շարունակվում է։ Ստացվող տվյալների մի մասը հակասական են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ