fbpx
Սպորտ

Սանչեսը ՄՅՈՒ-ից 36 մլն ֆունտ կստանա Ինտեր տեղափոխվելու դեպքում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը «Ինտեր» տեղափոխվելու դեպքում կարող է 36 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ակումբները քննարկում են խաղացողի՝ մեկ տարվա վարձակալության հարցը։ «Ինտերը» հույս ունի տեղափոխության գործարքը ավարտին հասցնել մինչև շաբաթվա վերջ: Բացի դրանից՝ ենթադրվում է, որ վարձակալական պայմանագրում նշված կլինի նաև խաղացողի հետգնման տարբերակը։

«Ինտերը» Սանչեսի հետ մշտական պայմանագիր կնքելու դեպքում պատրաստ է նրան առաջարկել շաբաթական ընդամենը 150 հազար ֆունտ ստերլինգ։ Այժմ Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 500 հազար ֆունտ է վաստակում և չի ցանկանում այդքան ցածր աշխատավարձ ստանալ։

Այսպիսով, Սանչեսի՝ «Ինտեր» տեղափոխվելու համաձայնագրում կարող է ներառվել կետ, համաձայն որի՝ «Յունայթեդը» երկու մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստին կվճվարի աշխատավարձի մնացած մասը։ Ընդհանուր գումարը կկազմի 36 միլիոն ֆունտ ստերլինգ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ