Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ շաքարի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի կամ օրական ընդհանուր կալորիաների կամ օգտագործված ածխաջրերի 5 տոկոսը
«Եթե վերցնենք միջինը, ապա օրական կլինի 12-22 գրամ շաքար»,- ասել է նա:
Այս մասին հայտնել է News.ru-ն։
«Այստեղ պետք է վերապահում անել՝ եթե մարդը երիտասարդ է, առողջ և եռանդուն, ապա նա կարող է ավելի շատ շաքար ուտել առանց մեծ վնասի: Իսկ եթե մարդը ծեր է, օրինակ, աթերոսկլերոզ ունի, տարիքային հիվանդություններ, ապա ավելի լավ է շաքարից ամբողջությամբ հրաժարվել»,- ասել է սննդաբանը։

