fbpx
Կառավարություն

Շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ․ Վլադիմիր Կարապետյան

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ասաց վարչապետի՝ զբաղեցրած պաշտոնից ազատված մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,ասաց նա։

Հարցին՝ պոզիտիվ տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետև աշխատել եմ փայլուն թիմի հետ, և սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձևով»։

Նա չպարզաբանեց արդյոք աշխատանքի առաջարկ ստացել է։

Հարցին՝ իրենից դժգոհություններ եղել են, Կարապետյանն ասաց․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Պարզաբանող հարցին՝ իր ազատումը իրենից դժգոհ լինելու հե՞տ էր կապված, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ շատ պոզիտիվ եմ տրամադրված, դրանով ամեն ինչ ասված է»։

Անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի հայտարարությանը, թե իր ազատման համար հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին, Կարապետյանն ասաց․ «Ես կտրուկ հերքում եմ»։

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ