Ալեն Սիմոնյանը այցելել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի

Ամենադիտվածներ

ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ռազմավարական զորավարժության շրջանակում նախանշված խնդիրները

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

«Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի և դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարևորության շուրջ: Քննարկվել են նաև թեմին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();