Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Ամենադիտվածներ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

«Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին և ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը: Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ: Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորման աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();