ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ:
ՊՆ-ի հաղորդմամբ՝ աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ աշխատանքներին:
Զորամասի հրամանատարը ներկայացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր ձեռքբերումները։