fbpx
Աշխարհ

Սուդանի նախկին նախագահը ազատազրկվել է

Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Al Arabia-ն:

Տունը, որտեղ իշխանության տարիներին բնակվել էր ալ-Բաշիրին, իրավապահները խուզարկել են՝ հայտնաբերելով և առգրավելով 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):

Հիշեցնենք, որ երկիրը 30 տարի ղեկավարած ալ-Բաշիրին պաշտոնանկ արվեց ամիսներ առաջ՝ Սուդանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ