Գլխավոր քարտուղար
Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը․ Զոհրաբ Մնացականյան
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը, որը նախագահում էր Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին,…
Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես կգա տեսաուղերձով
«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել։ Նախագահի ելույթը ցուցադրվելու է սեպտեմբերի 22-ին ՝ Գլխավոր ասամբլեայի քննարկումների առաջին օրը: ՄԱԿ-ում բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը անցկացվելու են վիրտուալ ձևաչափով: Պետությունների ղեկավարներն ու Գլխավոր ասամբլեայի նախարարներն առաջարկել են տեսաելույթերով հանդես գալ, որոնք դահլիճում կցուցադրվեն քննարկումների ընթացքում: Մեկ այլ…
Մնացականյանը զրուցել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ: Ըստ աղբյուրի՝ այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձան Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին
Reuters լրավական կայքի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ Բելառուսի իշխանություններին կոչ է արել հարգել իրենց քաղաքացիների իրավունքները, ներառյալ հավաքների ազատությունը։ «Գլխավոր քարտուղարը կոչ է անում Բելառուսի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել ժողովրդի խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների անցկցման իրավունքը»,- նշել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչին։ Խոսնակը հավելել է, որ Գուտերեսը ուշադիր…
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։ Նախարարը շնորհավորել և հաջողություն է մաղթել Նարեկ Մելքումյանին, ընդգծել նրա մասնագիտական փորձը պետական կառավարման համակարգում, կարևորել գլխավոր քարտուղարի…
Փաշինյանը Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,…
Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները․ ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն,…
Վստահ չենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու ցանկություն․ վարչապետ
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել…
ՆԱՏՕ-ն մտահոգությամբ հետևում է զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընգծել է, որ մտահոգությամբ հետևում են զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ։ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել…
Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչով է հանդես եկել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի հետ։ Նա կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ կողմերին հորդորել իրավիճակը կայունացնելու համար անմիջապես քայլեր ձեռնարկել և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից։ Գուտերեշի խոսքերը փոխանցել է վերջինիս խոսնակ Ստեֆան Դուջարիչը:
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա…
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: «Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով…
Աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառում է կատարել, որի մեջ հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն: Նրա խոսքով` գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով և սա սպառնալիք է աշխարհի առավել խոցելի հանրությանը սննդով…
Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին: Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համընդհանուր հրադադարի կոչն անհրաժեշտություն է․ Արցախի ԱԳՆ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն: Համոզված ենք, որ…















