հյուրանոցներ
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան
Սուրճի սեղան Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։ «Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը…
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։ Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։ «Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին: Թե՛ երկրի տնտեսության, թե՛ հենց Ջերմուկի…
Պետությունը կվճարի Երևանի հյուրանոցներում ժամանակավոր բնակվող Արցախի քաղաքացիների կոմունալ ծախսերը
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում Միքայել Վիրաբյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների շրջանում մահացած անձանց ՝ տեղում հուղարկավորումը կազմակերպելու, այնուհետև Արցախ տեղափոխելու հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հյուրանոցներում և…
Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին…
Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում: Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ…
Երևանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա…
20-րդ միջոցառման շրջանակում 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան աջակցություն
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: «Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Ստորև ներկայացնում…
Թեստի արդյունքը չունեցած զբոսաշրջիկներին կթեստավորեն Վրաստանի օդանավակայանում
Ալիք Մեդիան հաղորդում է՝ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխանը: Այսուհետ, եթե այցելուն չունենա PCR թեստի արդյունքը, ապա նրան թեստավորելու են օդանավակայանում։ Այն հարցին, թե ո՞վ է հոգալու թեստի վճարը՝ զբոսաշրջի՞կը, թե՞ պետությունը, առողջապահության նախարարն ասել է, որ հարցը դեռ ճշտվում է, և որ…
Հունիսի 4-ից՝ դրսում միայն դիմակներով․ պարետի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝ Հյուրանոցների համար, Երկարատև…
Պետությունը վիրուսակիրներին ու կոնտակտավորներին այլևս չի մեկուսացնելու հյուրանոցներում
Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5 մլն դրամ: Ստացած գումարի դիմաց որոշ հյուրանոցներ մեկուսացածներին նաև սննդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ: Տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը միասին` 185,7 մլն դրամ: Այդպիսով` «Փարիզ հոթելին» այդ ժամանակահատվածում…
Նոր համակարգը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը…
800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։ «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ…
Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին
«Ազատության» եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։ «Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ դա վտանգներ է պարունակում,…
ԵՄ-ում 59 միլիոն աշխատատեղերի առկայությունը վտանգված է․ Financial Times
Ըստ McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցի՝ Եվրոպական միությունում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով վտանգի է ենթարկվել գրեթե 59 միլիոն աշխատատեղ: Եվրոպական միությունում հնարավոր է գործազրկությունը մինչև 2021 թվականը կրկնապատկվի՝ հասնելով 11.2%-ի։ 2024 թվականին նոր կսկսի վերադառնալ նախաճգնաժամայինին մակարդակին: Զեկույցում նշվում է, որ ամենախոշոր հարվածը կհարվածի հանրային սննդին, ինչպես նաև բնակարանային և…













