Նուրսուլթան Նազարբաև
Նազարբաևի դուստրը վայր դրեց մանդատը․ Խորհրդարանը հաստատեց հրաժարականը
Ղազախստանի Խորհրդարանի Ստորին պալատն հաստատել է Դարիգա Նազարբաևայի հրաժարականը պատգամավորական մանդատից և լիազորությունների վայր դնելը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշենք, որ Նազարբաևան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Ավելի վաղ Նազարբաևան երկրի ԿԸՀ դիմում էր ուղարկել, ըստ որի՝ հանձնաժողովը վճռել էր միջնորդություն ներկայացնել Ստորին պալատ, որտեսզի դադարեցվի նրա լիազորությունները։ Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ, երբ…
Ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը․ նա ազատվել էր պաշտոնից 2 օր առաջ
Ընդամենը օրեր առաջ աշխատանքից ազատված Ղազախստանի ազգային անվտագության կոմիտեի նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել կոմիտեն։ Նշվում է, որ Մասիմովը կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ։ Մասիմովից զատ ձերբակալվել են նաև այլ անձին։ Նշենք, որ նրա հետ միասին հունվարի 6-ից պաշտոնից ազատվել էր նաև նրա տեղակալ Անուար Սադիկուլովը։ Որոշ նախկին պաշտոնյաներ…
Համախմբվել Տոկաևի շուրջ․ Նազարբաևը կոչով դիմել է քաղաքացիներին
Ղազախստանի նախկին երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչով դիմել է քաղաքացիներին։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։ Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին՝ համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ճգնաժամն ու պահպանել երկրի ամբողջականությունը։ Հայտարարությունում ասվում է, որ Նազարբաևը Տոկաևի հետ կապի մեջ է գտնվում, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունենում բարեկամ երկրների…
Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը: Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի…
Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ: Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական…
Արմեն Սարգսյանն ու Նազարբաևը քննարկել են հետպատերազմյան Հայաստանի իրավիճակը
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց: Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների…
Նազարբաևը ապաքինվել է կորոնավիրուսից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առողջացել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի խոսնակը։ Նա նշել է, որ Ղազախստանի առաջին նախագահը դեռևս կմնա ինքնամեկուսացված․ այսպես են հորդորել բժիշկները։ Հիշեցնենք, որ Նազարբաևի մոտ կորոնավիրուս ախտորոշվել էր հունիսի 18-ին։
Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: «Իմ վերջին 5 տարիները պատված են մոխրագույն գծերով: Ժամանակն է, որ մարդիկ իմանան՝ ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու»,-նշել է ղազախ առաջնորդի թոռը: Այսուլթանն ընդգծել է, որ եթե ժողովուրդը միավորվի պետության դեմ, կարող է…
Կրեմլից արձագանքել են Նազարբաևի առաջարկին Պուտին-Զելենսկի հանդիպման մասին
Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, հայտնլեով, որ այդ հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։ «Անպայմանորեն, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից և այդ հանդիպումից նույնպես, սակայն մտածում է, որ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի: Նազարբաևը…
Նազարբաևը հայտնել է, որ Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցությունները տեղի ունենան Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ես հանդիպել եմ պարոն Զելենսկուն, լսել եմ նրան: Երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես կարելի է հետագայում լուծել այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ…
Նազարբաևի թոռը զավեշտալի մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել. BBC
Այսուլթան Նազարբաևը, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռն է, դատապարտվել է 1․5 տարի պայմանական ազատազրկման՝ Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Դատավճռի համաձայն 30-ամյա Նազարբաևը կանցնի 1․5 տարի ժամկետով փորձաշրջան, թմրանյութերի կախվածությունից բուժում, կկատարի հասարակական աշխատանք՝ 140 ժամ տևողությամբ և տուգանք՝ ընդհանուր առմամբ 6000 ֆունտ արժեքով: Նազարբաևը մեղադրվում է, որ…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։ «Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,-…
Նախագահական ընտրություններից հետո Ղազախստանում 700 ցուցարար է ձերբակալվել
Ղազախստանի նախագահական ընտրություններից հետո՝ հունիսի 9-10-ը կազմակերպված բողոքի ակցիաների 700 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ղազախստանի ՆԳՆ փոխնապարար Մարատ Կոժաևը ցուցարարների ձերբակալությունը պատճառաբանել է «չարտոնված հանրահավաքների անցկացմամբ»: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև առաջադրած թեկնածուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի գործողությունների…
Նազարբաևը Պուտինի հետ չի խորհրդակցել հրաժարականի հարցերով
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ չի խորհրդակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հրաժարականի ու իր ժառանգորդի հարցերով։ Ըստ նրա՝ մինչ հրաժարականը տեղի ունեցած հեռախոսազրույցը պայմանավորված է եղել երկու երկրների ու երկու առաջնորդների բացառիկ հարաբերություններով, ու այս պայմաններում Նազարբաևը հավանաբար որոշել է այդ մասին խոսել…














