տրանսֆեր

  • Տիլեմանսը կարիերան կշարունակի Լեսթերում, Ադրիեն Սիլվան` Մոնակոյում

    Տիլեմանսը կարիերան կշարունակի Լեսթերում, Ադրիեն Սիլվան` Մոնակոյում

    Տրանսֆերային պատուհանի վերջին օրը թեժ է անցնում: Ֆրանսիական «Մոնակոն» և անգլիական «Լեսթերը» փոխանակվել են խաղացողներով: Մոնեգասկների կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարիերան կշարունակի «աղվեսների» կազմում, իսկ Անդրիեն Սիլվան մրցաշրջանի մնացած հատվածը կխաղա «Մոնակոյում»: Երկուսն էլ հանդես կգան վարձավճարով` մինչև մրցաշրջանի ավարտը: Հաղորդում է armsport.am-ը։  

  • Բարսելոնան պայմանագիր կնքեց Տոդիբոյի հետ. Նա կկրի 6 համարի խաղաշապիկը

    Բարսելոնան պայմանագիր կնքեց Տոդիբոյի հետ. Նա կկրի 6 համարի խաղաշապիկը

    Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: 19-ամյա խաղացողը 4.5 տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Նախկինում կատալոնացիները հայտարարել էին, որ ֆուտբոլիստը թիմին կմիանա հուլիսի 1-ից, սակայն գործարքի մանրամասները փոխվել են և Տոդիբոն արդեն այսօր պայմանագիր է կնքել «կապտանռնագույնների» հետ: Հավելենք, որ ֆուտբոլիստը հանդես կգա 6…

  • Վիլիանի գործակալները ժամանել են Փարիզ

    Վիլիանի գործակալները ժամանել են Փարիզ

    Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող է փոխել ակումբային գրանցումը: Բրազիլացին հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին: UOL Esporte-ը հայտնում է, որ խաղացողի գործակալները ժամանել են Փարիզ: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները գտնում են, որ «թոշակառուները» կհամաձայնեն Վիլիանին բաց թողնել 40 մլն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: ՊՍԺ-ում հույս ունեն, որ Վիլիանը…

  • Արսենալի կիսապաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի Լայպցիգում

    Արսենալի կիսապաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի Լայպցիգում

    Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստ Էմիլ Սմիթ-Ռոուն տեղափոխվել է Բունդեսլիգա: Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը հանդես կգա «Լայպցիգում»: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով. պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Սմիթ-Ռոուն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Հաղորդում է armsport.am-ը։  

  • Անդերլեխտը Էվերթոնից վարձակալել է Բոլազիին

    Անդերլեխտը Էվերթոնից վարձակալել է Բոլազիին

    «Էվերթոնի» կիսապաշտպան Յաննիկ Բոլազին կարիերան շարունակելու է Բելգիայի առաջնությունում: «Անդերլեխտը» 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտ: Մրցաշարի առաջին կեսը Բոլազին անցկացրել է «Ասթոն Վիլայում»՝ կրկին վարձակալության հիմունքներով: «Էվերթոնի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Հաղորդում է aysor.am-ը։

  • Ռեալը մերժել է Մանչեսթեր Սիթիի 50 միլիոնանոց առաջարկը

    Ռեալը մերժել է Մանչեսթեր Սիթիի 50 միլիոնանոց առաջարկը

    «Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձերը՝ Մադրդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու ուղղությամբ: Akdiario-ի տեղեկություններով անգլիական ակումբը «Ռեալին» 50 միլիոն եվրո է առաջարկել իսպանացու համար, սակայն մադրիդցիները մերժել են առաջարկը: «Սերուցքայինները» չեն շտապում վաճառել ֆուտբոլիստին: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստի վատ մարզավիճակը պայմանավորված է գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ ունեցած վատ հարաբերություններով: Այդ պատճառով «Ռեալը»…

  • Դենիս Սուարեսը տեղափոխվեց Արսենալ

    Դենիս Սուարեսը տեղափոխվեց Արսենալ

    «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը կարիերան կշարունակի «Արսենալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Իսպանացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձաճարով հանդես կգա «զինագործներ»-ի կազմում: Ամռանն անգլիական գրանդը հնարավորություն կունենա ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը: Հիշեցնենք, որ Սուարեսը նախկինում հանդես է եկել Ունայի Էմերիի գլխավորությամբ, երբ վերջինս աշխատում էր «Սևիլիա»-ում: Հաղորդում է sportal.am-ը։

  • ՊՍԺ-ն ցանկանում է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Վիլիանին

    ՊՍԺ-ն ցանկանում է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Վիլիանին

    ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին, հայտնում է Sky Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբը հույս ունի ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ի դեմս Վիլիանի, փարիզեցիները փոխարինող են տեսնում նրա հայրենակից Նեյմարին, որը վնասվածքի պատճառով 2,5 ամիս բաց կթողնի: Ընդ որում, Վիլիանին գնելը հեշտ չի լինի, քանի որ «Չելսին» մտադիր չէ բաժանվել…

  • Բարսելոնան պատրաստվում է «փրկել» Տոդիբոյին Թուլուզի «ճիրաններից»

    Բարսելոնան պատրաստվում է «փրկել» Տոդիբոյին Թուլուզի «ճիրաններից»

    «Թուլուզի» կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է հայտնվել «Բարսելոնայում» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Հունվարի սկզբին կատալոնական ակումբը հայտարարել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը կմիանա նրանց ամռանը, երբ կավարտվի վերջինիս պայմանագրի ժամկետը «Թուլուզի» հետ: Այժմ «կապտանռնագույնները» հուսով են, որ կարող են ստանալ ֆրանսիացու տրանսֆերը հիմա` փոքր գումար վճարելով: «Թուլուզը» զրկել…

  • Կագավան մոտ է Մոնակո տեղափոխությանը

    Կագավան մոտ է Մոնակո տեղափոխությանը

    Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Շինձի Կագավան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մոնակո»: France Football-ը հաղորդում է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Կագավայի տրանսֆերը գնելու տարբերակը: Կագավայի տեղափոխությունը բարդ չի լինի իրականացնել, քանի որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ հույսեր չի կապում: Բացի այդ, ավելի վաղ անձամբ Կագավան հայտարարել էր, որ…

  • Բավարիայի հարձակվողը տեղափոխվել է Չինաստան

    Բավարիայի հարձակվողը տեղափոխվել է Չինաստան

    Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Սանդրո Վագների տեղափոխության մասին: Գերմանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա»: 31-ամյա Վագները «Բավարիայի» սան է և թիմին միացել էր մեկ տարի առաջ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը մեկ անգամ էր ընդգրկվել «Բավարիայի» մեկնարկային կազմում: Ինչպես հաղորդում են գերմանական ու չինական պարբերականները՝ «Տյանցզին Տեդան»…

  • Ալաշկերտը հայտարարել է բրազիլացի հարձակվողի տեղափոխության մասին

    Ալաշկերտը հայտարարել է բրազիլացի հարձակվողի տեղափոխության մասին

    «Ալաշկերտը» երկրորդ ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվան: Հաջող բուժզննումից հետո բրազիլացի հարձակվողի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը խաղացել է բրազիլական «Ամերիկա», «Գլոբո» և…

  • Ինտերը ցանկանում է ձեռք բերել Մեզութ Օզիլին

    Ինտերը ցանկանում է ձեռք բերել Մեզութ Օզիլին

    Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլին: Ավելի վաղ «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին հայտնել էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը դեռ պետք է ակումբին, թեև «Չելսիի» դեմ խաղում նրան դուրս չէր բերել խաղադաշտ: Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն անցկացրել է 16 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:…

  • «Արցախը» ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ

    «Արցախը» ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ

    Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախը» պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմելում»: 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան էլ խաղացել է մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկներին։ Գրում է…

  • Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով: Լոնդոնցիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին հետագայում 35 մլն ֆունտով ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է BBC-ի լրագրող Դևիդ Օռնշտեյնը: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստից 35-40 միլիոնի դիմաց: Պերիշիչը Ա սերիայի ընթացիկ…